Նաիրա Ջերեջյան՝ Զաքար Ջերեջյանի կինը, ծնվել է 1961 թ.-ի սեպտեմբերի 22-ին՝ Երևան քաղաքում: 1987թ.-ին ավարտում է Մխիթար Հերացու անվան Բժշկական Համալսարանի Նեոնատոլոգիայի ֆակուլտետը: 1984 թ.-ին ամուսնանում է Զաքար Ջերեջյանի հետ, ունեն 2 երեխա: Ավարտելուց հետո միառժամանակ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ, այնուհետև
1992թ.-ին ընդունվում  է «Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական Միավորման Ծննդատուն՝ որպես մանկաբույժ-նեոնատոլոգ, որտեղ և աշխատում է ցայսօր: Տկն․ Ջերեջյանը միշտ խրախուսում է ամուսնուն իր մասնագիտական նոր մտահղացումներում և նշանակետին հասնելու դժվարին ճանապարհին։

Էդգար Ջերեջյան՝ Զաքար Ջերեջյանի որդին, ծնվել է 1984թ.-ի նոյեմբերի 3-ին, Երևան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է ավանդական դարձած Մ. Մանուշյանի անվան N48 ֆրանսերեն թեքումով դպրոցում : Զուգահեռաբար հաճախում է Ղազարոս Սարյանի անվան Արվեստի N1 դպրոց՝ վոկալի և դաշնամուրի բաժին: 2001 թ.-ին ընդունվում է Երևանի Պետական Համալսարան՝ Տնտեսագիտության բաժին: Համալսարանը 2005թ.ին ավարտելուց հետո զորակոչվում է բանակ: 2007 թ.-ին զորացրվում է և սկսում աշխատել՝ ձեռք բերելով փորձ տարբեր ոլորտներում: Գնահատոմ է հոր արհեստը և նպատակ ունի կոնյակագործության նրբությունները սովորել նրանից։

Էդիտա Ջերեջյան՝ Զաքար Ջերեջյանի դուստրը, ծնվել է 1986 թ.-ի փետրվարի 10-ին, կրկին Երևան քաղաքում: Հաճախել է անգլիական թեքումով N147 միջնակարգ դպրոց՝ միաժամանակ զբաղվելով պարով և հաճախելով Թատերական վարպետության դասերի: 2003թ.-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալսարան՝ Ռոմանագերմանական Բանասիրության ֆակուլտետ, ԱՆգլերեն, այնուհետև Իսպաներեն լեզուների ամբիոն: Աշխատում է որպես անգլերենի ուսուցիչ:
ցՀպարտանում է իր հայրիկով և նրա ձեռքբերումներով: Էդիտան հատկապես շնորհակալ է հորը՝ իր թվով վերջին հեղինակային կոնյակը <<Էդիտ>> անվանելու համար, որն արդեն հասցրել է մի քանի ոսկե մեդալ շահել տարբեր մրցույթներում և ցուցահանդեսներում: