JEREJYAN.COM

Ուրախ ենք ողջունելու բոլորին գինու և կոնյակի մասնագետ Զաքար Ջերեջյանի վեբ-կայքում։ Միաժամանակ և՛ հաճելի, և՛ պատասխանատու գործ է աշխարհին սեփական արտադրանքդ ներկայացնելը, և հուսով ենք՝ ամեն օգտատեր կգտնի այստեղ իր համին ու ճաշակին համապատասխան կոնյակ։ Բացի նրանից, որ կկարողանաք ծանոթանալ պրն Ջերեջյանի հեղինակած կոնյակի տեսակներին և այդ ոլորտում ունեցած նրա հաջողություններին, այս կայքը կարող է նաև հարթակ հանդիսանալ կոնյակի ստացման նորագույն տեխնոլոգիաների և արտադրության փորձի փոխանակման համար։